11 օգոստոսի 2020 - 14:23 AMT
Ստեղծել է առաջին ծալովի էլեկտրոնային գրքի նախնական տարբերակը

E Ink Corporation ընկերությունը ստեղծել է առաջին ծալվող էլեկտրոնային գրքի նախնական օրինակը։ Այս մասին հայտնում է The Verge-ը։

Ծալվելու հատկության շնորհիվ էլեկտրոնային գրքերն ավելի շատ են նմանվում իսկական գրքերի։ Սարքը նաև նշումներ անելու և ստիլուսով պարբերություններ նշելու հնարավորություն է տալիս։

Սա սարքի նախնական տարբերակներից մեկն է, որը դեռ մշակման փուլում է և պատրաստ չէ զանգվածային արտադրության դրվելու։