11 օգոստոսի 2020 - 15:32 AMT
Ծննդատան բակում գիշերը հրավառություն անողը տուգանվել է

Օգոստոսի լույս 8-ի գիշերը ՊՊԾ գնդի ոստիկանները վարչական պատասխանատվության են ենթարկել «Արմենիա» ԲԿ-ի ծննդատան բակում հրավառություն արած 29-ամյա երիտասարդի։

Ոստիկանները տուգանել են նաև Կոմիտասում հրավառություն իրականացրած 39-ամյա մի տղամարդու։

Ոստիկանությունը պահանջում է գիշերային ժամերին հրավառություն չիրականացնել և պահպանել համակեցության կանոնները։

Օգոստոսի 10-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտարարել էր, որ գիշերը հրավառության դեպքերն ու ճանապարհային երթևեկության խախտումներն ուժեղացված կհսկվեն։