Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Անկարան կսատարի Ադրբեջանին ղարաբաղյան հակամարտության կարգավորման ցանկացած տարբերակի դեպքում։
Այդ մասին նա ասել է Անկարայում Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ մամուլի ասուլիսում։
Ըստ նրա, միջազգային հանրությունը, այդ թվում ԵԱՀԿ Մինսկի խումբը, լուրջ ջանքեր չի գործադրում հակամարտության կարգավորման համար, գրում է Interfax.az-ը։
«Մենք կողմ ենք այդ հակամարտության կարգավորմանը Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում և միջազգային իրավունքի հիման վրա։ Ինչ որոշում էլ կայացնի Ադրբեջանը, մենք կսատարենք»,-ասել է նա։
Թուրքիան և Ադրբեջանը հուլիսի 29-ից օգոստոսի 10-ը լայնածավալ համատեղ զորավարշություններ են անցկացրել Ադրբեջանի տարածքում՝ Բաքվում, Նախիջևանում, Գյանջայում, Կյուրդամիրում և Եվլախում։ Համատեղ զորավարժություններին մասնակցել են զինծառայողներ, ներգրավվել է զրահատեխնիկա, հրետանային կայանքներ և ականանետեր, ինչպես նաև ռազմական ավիացիա և երկու երկրի բանակների հակաօդային պաշտպանության միջոցներ։