12 օգոստոսի 2020 - 11:02 AMT
Ինդոնեզիայում 0.5 տ քաշով կոկորդիլոս են բռնել․ Տեղացիները սպանել են կենդանուն՝ վստահ լինելով, որ հրեշ է

Ինդոնեզիայի Բանգկա-Բելիտունգ գյուղի բնակիչները բռնել են կոկորդիլոսի, որը 4 մետրից ավելի է ու մոտ 500 կգ, փոխանցում է National Geographic-ը։

Տեղացիների խոսքով՝ սողունը նրանց ահաբեկել էր և որոշ ժամանակ առաջ հարձակվել մի քանի հոգու վրա։

Կոկորդիլոսին տեղի բնակիչները ցանցերով են որսացել, 2 օր անց գերության մեջ գտնվող կենդանին սատկել է։ Տեղացները, սակայն, հրաժարվել են կոկորդիլոսի մարմինը կենդանիների պաշտպաններին հանձնել։

Ավելին, նրանք պնդել են, որ կենդանու գլուխն ու մարմինն առանձին թաղվեն, քանի որ համարում են, որ իրենց տեսածը կոկորդիլոս-հրեշ է, իսկ գյուղը կանիծվի, եթե կենդանուն այլ տեղ տեղափոխեն։ Դրա մարմինը գետից դաշտ տեղափոխվելու համար բուլդոզեր է պահանջվել։

Կենդանաբանների գնահատականով՝ կոկորդիլոսը մոտ 50 տարեկան է եղել, ատամներ գրեթե չի ունեցել։