12 օգոստոսի 2020 - 12:35 AMT
Արմեն Աբազյանը՝ ԱԱԾ փոխտնօրեն․ 2 օր առաջ նա ՔԿ փոխնախագահ էր նշանակվել

Արմեն Աբազյանը նշանակվել է Աազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ: Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է համապատասխան հրամանագիրը՝ հիմք ընդունեով վարչապետի առաջարկությունը։

Օգոստոսի 10-ին Փաշինյանի որոշմամբ Արմեն Աբազյանը նշանակվել էր ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ: Օգոստոսի 11-ին նա ազատվել էր պաշտոնից:

Նախագահի մեկ այլ հրամանագրով Միքայել Համբարձումյանը նշանակվել է Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ։