12 օգոստոսի 2020 - 13:03 AMT
Արցախում Covid-19-ի նոր դեպքեր չկան

Արցախում կորոնավիրուսային հիվանդության նոր դեպք չի գրանցվել, հայտնում է առողջապահության նախարարությունը։

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 251 մարդու մոտ, 231-ն արդեն ապաքինվել է: Փաստացի բուժում է ստանում՝ 19, ընդհանուր մեկուսացված է 42 քաղաքացի:

Բժիշկները 3 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, 4-ինը՝ միջին ծանրության:

Թեստավորումների նպատակով 164 նմուշառում է իրականացվել: Ընդհանուր առմամբ, կատարվել է 7418 փորձանմուշի հետազոտություն:

Արցախում կորոնավիրուսի համաճարակի բռնկումից ի վեր մահվան ելքով 1 դեպք է գրանցվել` հիվանդի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել, սակայն մահը վրա է հասել այլ պատճառով։