Կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութի առաջին խմբաքանակը կթողարկվի 2 շաբաթվա ընթացքում։ Այդ մասին հայտարարել է ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն։
Պատվաստանյութի արտադրությունն առաջին հերթին ուղղված է լինելու ներքին շուկայի կարիքներին։ Առաջին խմբաքանակը կտրամդրվի բժիշկներին։ Պատվաստումը կամավոր է լինելու, գրում է «Վեդոմոստին»։
Մուրաշկոն անհիմն է համարել արտերկրի որոշ մասնագետների կասկածները պատվաստանյութի արդյունավետության վերաբերյալ։ Ըստ նրա՝ ռուսական պատվաստանյութը հիմնված է ավելի վաղ հետազոտված բաղադրիչների վրա. դրանով է բացատրվում հետազոտման սեղմ ժամկետը։
Ավելի վաղ ԱՄՆ գլխավոր վարակաբան Էնթոնի Ֆաուչին կասկածներ էր հայտնել ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի արդյունավետության և անվտանգության մասով։ ԱՀԿ-ն, իր հերթին, զուսպ է արձագանքել պատվաստանյութի գրանցման տեղեկությանը։
Օգոստոսի 11-ին հայտնի դարձավ, որ ՌԴ-ում գրանցվել է Covid-19-ի դեմ ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութը։ Ըստ գրանցման հավաստագրի՝ այն շրջանառության մեջ կդրվի 2021-ի հունվարի 1-ից։ Պատվաստումը կլինի կամավոր։ ԱՀԿ-ն դեռ խորհուրդ չի տվել ռուսական պատվաստանյութի կիրառման վերաբերյալ տվյալների պակասի պատճառով։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ դստրերից մեկն արդեն պատվաստվել է և իրեն լավ է զգում։