12 օգոստոսի 2020 - 13:38 AMT
Android-ից iPhone-ի անցնելիս WhatsApp-ը կպահպանի նամակագրությունը

WhatsApp-ը հնարավորություն կտա Android-ից iPhone-ի և հակառակն անցնելու դեպքում պահպանել նամակագրությունը, փոխանցում է Ferra-ն՝ հավելելով, որ ֆունկցիան դեռևս անհասնելի է։

Սինխրոնիզացման նման հնարավորություն WhatsApp-ը մինչև այս չուներ, ինչն էլ անհարմարություն էր պատճառում օգտատերերին՝ iOS-ից Android-ի անցնելու դեպքում։ Այժմ հաղորդագրությունների պատմությունը այլ օպերացիոն համակարգի անցնելուց հետո կորում է։

WhatsApp-ն այժմ չի աջակցում նաև միաժամանակ մի քանի սարքով նույն հաշիվն օգտագործելուն, ապագայում, սակայն, նախատեսվում է միաժամանակ 4 սարքով միանալու հնարավորություն։