12 օգոստոսի 2020 - 15:33 AMT
Պարետ. Բուհերում դասերը սեպտեմբերի 1-15-ը սկսելու հարցը քննարկվում է

Բուհերում դասերը սեպտեմբերի 1-15-ը սկսելու հարցը քննարկվում է։ Այդ մասին ԱԺ հատուկ նիստի ժամանակ տեղեկացրել է պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

Նա նշել է, որ բուհերում դասերի վերսկսման մասով քննարկվում է հիբրիդային մոդել՝ և առկա, և հեռավար ուսուցման տարբերակները։

Հանրակրթական դպրոցներում, նախնական և միջին մասնագիտական հաստատություններում, երաժշտական, արվեստի, գեղարվեստի դպրոցներում դասերը կսկսվեն սեպտեմբերի 15-ին։

Դպրոցների մասով ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը հայտարարել էր, որ մշակվել են բոլոր հարցերի մանրամասն ընթացակարգերը և ուղեցույցները, որոնք կհրապարակվեն և կտարածվեն առաջիկա օրերին: