12 օգոստոսի 2020 - 16:26 AMT
Ինչպես են Բեյրութում պայթյունից հետո կորած շներն առաջին անգամ հանդիպում տերերին

Օգոստոսի 4-ին Բեյրութում պայթյունից հետո Animals Lebanon կազմակերպության Humane Society International-ի ջանքերով մի շարք մարդիկ գտել են իրենց շներին։

Հրապարակվել են կադրեր, որտեղ երևում է, թե ինչպես են պայթյունից հետո կորած շները հանդիպում իրենց տերերին առաջին անգամ։

Օգոստոսի 4-ի երեկոյան Բեյրութի նավահանգստում ուժգին պայթյուն է որոտացել։ Քաղաքում մեծ ավերածություններ կան, վնասվել է ՀՀ դեսպանության շենքը, տուժել է նաև հայկական թաղամասը։ Նախնական տեղեկություններով` պայթյունի պատճառը նավահանգստի պահեստներում պահվող 2700 տոննա ամոնիումի սելիտրան է եղել։ Լիբանանի Պաշտպանության գերագույն խորհուրդը Բեյրութում տեղի ունեցած պայթյունից հետո երկրի մայրաքաղաքն աղետի գոտի է հայտարարել։