13 օգոստոսի 2020 - 11:04 AMT
Եղանակն աստիճանաբար 4-5 աստիճանով կհովանա

Հանրապետության տարածքում՝ օգոստոսի 13-17-ն առանձին շրջաններում գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ, առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ:

Օդի ջերմաստիճանն օգոստոսի 13-17-ին աստիճանաբար կնվազի 4-5 աստիճանով:

Երևանում ամսի 13-17-ն առանձին հատվածներում գիշերը և երեկոյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Ցերեկային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի +34-ից (օգոստոսի 13-ին) մինչև +30 (օգոստոսի 17-ին)։