13 օգոստոսի 2020 - 12:06 AMT
Արցախում կորոնավիրուսի նոր դեպք չի գրանցվել

Արցախում կորոնավիրուսային հիվանդության նոր դեպք չի գրանցվել, տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը։

Covid-19 ախտորոշմամբ 4 հիվանդ ապաքինվել է:

Համաճարակի բռնկումից ի վեր կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 251 մարդու մոտ, որից 235-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում՝ 15, ընդհանուր մեկուսացված է 39 քաղաքացի:

Բժիշկները 2 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, 4-ինը՝ միջին ծանրության:

Թեստավորումների նպատակով 157 նմուշառում է իրականացվել: Ընդհանուր առմամբ, կատարվել է 7575 փորձանմուշի հետազոտություն:

Արցախում կորոնավիրուսի համաճարակի բռնկումից ի վեր մահվան ելքով 1 դեպք է գրանցվել` հիվանդի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել, սակայն մահը վրա է հասել այլ պատճառով։

Արցախում ապրիլի 12-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը երկարաձգվել է ևս մեկ ամսով՝ մինչև սեպտեմբերի 11-ը, ժամը 22։00-ն ներառյալ: