13 օգոստոսի 2020 - 12:55 AMT
Սևանի թերակղզում ապօրինի կառույց է ապամոնտաժվում

Օգոստոսի 13-ի առավոտից սկսվել է Սևանի թերակղզու կենտրոնական հատվածում գտնվող, տարածքի տնտեսվարողի կողմից առանց համապատասխան շինփաստաթղթերի, մոտ մեկ ամիս առաջ կառուցված հավաքովի կոնստրուկցիաներով բացօթյա տաղավար-սրճարանի ապամոնտաժումը: Այդ մասին տեղեկացրել է Շրջակա միջավայրի նախարարության խոսնակ Դավիթ Գրիգորյանը:

«Սևանա լճի ափամերձ հատվածներն ապօրինի հողազավթումներից և ապօրինի կառուցապատումներից ազատման գործընթացն արդեն մեկնարկել է»,- ասվում է գրառման մեջ։

Ավելի վաղ նախարար Ռոմանոս Պետրոսյանը շրջայց էր կատարել Սևանա լճի թերակղզու ափամերձ հատվածներում։ Տեղում վերհանված իրավախախտումներին հանձնարարվել էր շուտափույթ լուծում տալ։