Չինաստանն օգոստոսի 12-ի դրությամբ 50 երկրի հետ վերականգնել է կանոնավոր ավիահաղորդակցությունը։ Այդ մասին հայտարարել է երկրի Քաղավիացիայի վարչության անվտանգության ապահովման բաժնի ղեկավար Ու Շիցզինը։
Ըստ նրա՝ ներկայումս կանոնավոր ուղևորատար չվերթերը կատարվում են 93 ավիաընկերության կողմից՝ 74 օտարերկրյա և 19 չինական։ Խոսքը 187 միջազգային երթուղու մասին է, գրում է Interfax-ը։
Ամեն շաբաթ Չինաստան և Չինաստանից 210 ավիաչվերթ է իրականացվում։ Միևնույն ժամանակ, ըստ պաշտոնյայի, սակայն, նախահամավարակային քանակը դեռևս չի վերականգնվել։
2020-ի հուլիսին ավիափոխադրումները կրճատվել են 34.1%-ով, հունիսին այդ ցուցանիշը 42.4% էր։