Մինսկում Yandex-ի և Uber-ի գրասենյակներում խուզարկություններ են իրականացվում։ Այս մասին հայտնում է «Եվրոռադիո» տելեգրամյան ալիքը։
Բելառուսում Uber-ը պատկանում է «Յանդեքս» տաքսին։
Yandex-ի մամուլի ծառայությունից հայտնել են, որ ընկերության գրասենյակում զենքով անհայտ մարդիկ կան։ Uber-ից հաստատել են տեղեկությունը և նշել, որ ճշտում են մանրամասները։
Բելառուսական Onliner.by կայքը գրում է, որ «Յանդեքսի» գրասենյակներից մեկն իր խմբագրության նույն շենքում է գտնվում, իրենց հետ զրույցում Yandex-ի ադմինիստրատորը հայտնել է, որ գրասենյակում ոստիկաններ կան։
Օգոստոսի 9-ի նախագահական ընտրություններից հետո բողոքի ակցիաների ժամանակ Մինսկում երկու ընկերությունն էլ դադարել էին աշխատել։