Վրացական Magticom ընկերությունը Վրաստանում 5G ցանց է գործարկել։ Այն փորձնական է և կոմերցիոն նպատակներ չունի, հայտնում է Imedinews.ge-ն։
Bizzone.info-ն գրում է` առաջիկա երեք տարում չի ակնկալվում, որ երկրի արդյունաբերությունը կադապտացվի այս տեխնոլոգիային։ Միաժամանակ հեռախոսային շուկայի մանրածախ հատվածի ինտերնետի միջին օգտագործումը չի գերազանցում ամսական 15-20 գիգաբայթը մեկ օգտատիրոջ համար, այդ նպատակով 5G ցանցի կոմերցիոն գործարկումը դեռ արդարացված չէ։
Magticom ընկերությունը սպասարկում է Վրաստանի բնակեցված տարածքի 98%-ը։