13 օգոստոսի 2020 - 17:59 AMT
Beeline-ի 100 Մբիթ/վրկ ինտերնետն այժմ հասանելի է Նորք-Մարաշում և Շենգավիթում

Beeline-ի 100 Մբիթ/վրկ գերարագ ինտերնետին արդեն կարող են միանալ նաև Նորք-Մարաշ և Շենգավիթ համայնքների բնակիչները:

Ժամանակակից VDSL տեխնոլոգիայի շնորհիվ ինտերնետի արագությունն ավելացել է գրեթե 20 անգամ, ինչը նաև թույլ է տալիս բաժանորդներին տրամադրել թվային հեռուստատեսության նոր ծառայություններ և ապահովել ավելի բարձր որակ:

«Մենք շարունակում ենք զարգացնել VDSL ցանցը և ձգտում ենք ամենա կարճ ժամանակում անել ամեն ինչ, որպեսզի հնարավորինս շատ մարդ կարողանա նույն գնով միանալ մի քանի անգամ ավելի արագ ինտերնետին: Տասնյակ հազարավոր տներում և բնակարաններում արդեն օգտվում են Beeline-ի VDSL կապից, և հետադարձ կապը ցույց է տալիս մեր հաճախորդների բարձր գոհունակությունը: Այժմ Նորք-Մարաշի և Շենգավիթի բնակիչներն էլ կարող են փորձարկել ինտերնետի նոր արագությունները և թվային հեռուստատեսության նոր որակը», - նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Beeline-ի VDSL ինտերնետի հասանելիությունը կարելի է ստուգել և միացման հայտ թողնել կայքում: Միացումը կկատարվի մինչև 3 աշխատանքային օրվա ընթացքում:

Լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ կայքում, հաղորդագրություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին, զանգահարելով 0611 անվճար համարին կամ Beeline-ի մոտակա վաճառքի և սպասարկման գրասենյակում։