13 օգոստոսի 2020 - 19:56 AMT
Հրավառության նյութերի ներմուծումն ու արտադրությունը կարող է սահմանափակվել

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը համապատասխան գերատեսչությունների հանձնարարել է ներկայացնել իրավական ակտերի առաջարկություններ, որոնցով Հայաստանում հրավառությունների կազմակերպման համար օգտագործվող արտադրանքի ներմուծումն ու վաճառքը հնարավորինս կսահմանափակվի։

Այս մասին ֆեյսբուքում հայտնել է ինքը փոխվարչապետը։

Նրա խոսքով` բացառություն կլինի որոշ տոնական օրերին նախորդող ժամանակաշրջանը։

Ավելի վաղ Տիգրան Ավինյանը հանձնարարել էր խստացնել գիշերային հրավառությունների դեմ պայքարը։