Հայաստանում օգոստոսի 14-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 41,299-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 276-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Մահվան ևս 6 դեպք է գրանցվել, որից 5-ը՝ կորոնավիրուսից, 1-ն՝ այլ պատճառով, երբ հիվանդի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս, սակայն մահը վրա է հասել այլ պատճառով։ Ընդհանուր առմամբ՝ կորոնավիրուսից մահվան 814 դեպք կա, այլ պատճառով՝ 239։
Ապաքինվել է ևս 267 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 34,164 է։ Փաստացի բուժվողների թիվը 6082 է։
Մեկ օրում թեստավորվել է 1465 մարդ։
Ընդհանուր առմամբ, 181,962 թեստ է արվել։