14 օգոստոսի 2020 - 11:09 AMT
Սերբիայում Ադրբեջանի դեսպանը ձերբակալվել է․ Յուրացման ու բյուջեն վատնելու մեջ է կասկածվում

Սերբիայում, Մոնտենեգրոյում ու Բոսնիա և Հերցոգովինայում Ադրբեջանի դեսպան Էլդար Հասանովը ձերբակալվել է ադրբեջանցի իրավապահների կողմից խոշոր գումար յուրացնելու և բյուջեի միջոցները վատնելու մեղադրանքով, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

Ադրբեջանի պետանվտանգության ծառայությունից հայտնել են, որ Հասանովը որպես կասկածյալ ներգրավվել է քրգործի քննության փուլում, նա ձերբակալված է, իսկ գործը դեռ ընթացքի մեջ է։