14 օգոստոսի 2020 - 13:02 AMT
Սևանի ափից վագոն-տնակ է ապամոնտաժվել

Սևանի ափից վագոն-տնակ է ապամոնտաժվել։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության մամուլի խոսնակ Դավիթ Գրիգորյանը։

Ապամոնտաժված վագոն-տնակը դուրս է բերվել Սևանա լճի ափամերձ հատվածից։

«Սևանի ափը մաքրվում է։ Ապամոնտաժվել է հերթական վագոն-տնակը։ Աշխատանքները շարունակվելու են։ Պարբերաբար կտրամադրենք հավելյալ տեղեկությունները։ Վագոն-տնակն ապամոնտաժվել է ու դուրս է բերվել Սևանա լճի ափամերձ հատվածից»,-ասվում է գրառման մեջ։

Օգոստոսի 13-ին ապամոնտաժվել է Սևանի թերակղզու կենտրոնական հատվածում գտնվող, տարածքի տնտեսվարողի կողմից առանց համապատասխան շինփաստաթղթերի, մոտ մեկ ամիս առաջ կառուցված հավաքովի կոնստրուկցիաներով բացօթյա տաղավար-սրճարանը։