14 օգոստոսի 2020 - 13:44 AMT
ՌԴ մաքուր պետպարտքը գերազանցել է լիկվիդային ռեզերվները

ՌԴ մաքուր պետական պարտքը կրկին գերազանցել է լիկվիդային ռեզերվները։ Այդ են վկայում Կենտրոնական բանկի և ֆինանսների նախարարության տվյալները։

Դաշնային կառավարության պարտքը հուլիսի 1-ի դրությամբ կազմում է 14.77 տրլն ռուբլի (մոտ 20․11 մլրդ դոլար)՝ դեպոզիտի 13.22 տրիլիոն ռուբլի (մոտ 18 մլրդ դոլար) ծավալի դեպքում։ Տարբերությունը կազմել է 1․55 տրիլիոն (մոտ 2․11 մլրդ դոլար), գրում է ՌԻԱ Նովոստին։

Այսպիսով, կառավարության ակտիվները չեն ծածկում պարտքի գումարը։ Դա պայմանավորված է մի քանի գործոններով, այդ թվում պետական ծախսերի աճով և բյուջեի պակասուրդով։ Այդպիսի պարզաբանում է տվել Ազգային վարկանիշային գործակալության վարկանիշային ծառայության կառավարող տնօրեն Սերգեյ Գրիշունինը։

«Առաջինը՝ պետծախսերի աճն է կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով, մեկ այլ գործոն է Խնայբանկի բաժնետոմսերի հսկիչ փաթեթի գնումը, որը ԿԲ-ից անցավ կառավարությանը»,-ասել է նա։

Նա հավելել է, որ բոլոր այդ գործոնները ժամանակավոր են և հետագայում ՌԴ-ն կարող է կրճատել պետպարտքի ծավալները։

Ավելի վաղ ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը հայտարարել էր, որ 2020-ի սկզբին ՌԴ-ն լավ նախադրյալներ ուներ, սակայն կորոնավիրուսը և նավթի գների անկումը զգալիորեն վատթարացրին իրավիճակը և արտակարգ ու ծավալուն միջոցներ պահանջեցին։