14 օգոստոսի 2020 - 18:07 AMT
ՀՀ քրեակատարողական հիմնարկներում 1 կորոնավիրուսով հիվանդ կա

ՀՀ քրեակատարողական 12 հիմնարկում անազատության մեջ գտնվող անձանցից կորոնավիրուս է հայտնաբերվել 3-ի մոտ։ Նրանցից 2-ն այս պահին ապաքինվել և վերադարձել են ՔԿՀ։ Դատապարտյալների և կալանավորների շրջանում ընդհանուր անցկացվել է 157 թեստավորում։

«Արմավիր»-ում պահվող կալանավորը դեռևս գտնվում է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում։

Այս մասին Forrights-ին հայտնել է Քրեակատարողական ծառայության շտաբի պետ Ռուբեն Դարբինյանը։

343 թեստավորում է արվել ՔԿԾ կենտրոնական մարմնի և հիմնարկների աշխատակիցների մոտ, որոնցից 69-ի մոտ թեստի պատասխանը դրական է եղել։ Նրանցից 8-ն այս պահին շարունակում են բուժում ստանալ։

Կայքը գրում է, որ հատկանշական է, որ ինչպես անազատության մեջ գտնվող, այնպես էլ ծառայության և ոչ մի աշխատակից ինքնամեկուսացված կամ մեկուսացված չէ։