6 փետրվարի 2009 - 14:48 AMT
Հայաստանի եւ Թուրքիայի ֆուտբոլի երիտասարդական հավաքականների առաջին հանդիպումը կկայանա Երեւանում
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հրապարակել է Հայաստանի երիտասարդական հավաքականի հանդիպումների օրացույցը ԵԱ-2011 շրջանակներում: Հայաստանի երիտասարդական հավաքականը առաջին հանդիպմանը ԵԱ-2011 նախընտրական փուլի շրջանակներում հունիսի 5-ին կհյուրընկալվի Շվեյցարիայում: Հունիսի 9-ին, խմբային փուլի երկրորդ շրջանում հայ ֆուտբոլիստները հայրենի հողի վրա կհանդիպեն թուրք տարեկիցների հետ: Պատասխան խաղը կկայանա 2009թ. սեպտեմբերի 13-ին:

Խմբերի տաս հաղթողները եւ երկրորդ տեղը զբաղեցրած չորս լավագույն հավաքականները փլեյ-օֆֆ մրցակարգով կխաղարկեն եզրափակիչ մրցաշարի 7 ուղեգիր:

Դանիայի հավաքականը հյուրընկալողի իրավունքով ավտոմատ կերպով որակավորվել է մրցաշարի եզրափակիչ փուլ:

05.06.09 Շվեյցարիա-Հայաստան
09.06.09 Հայաստան-Թուրքիա
04.09.09 Հայաստան-Շվեյցարիա
13.10.09 Թուրքիա-Հայաստան
14.11.09 Հայաստան-Էստոնիա
17.11.09 Հայաստան-Իռլանդիա
02.03.10 Իռլանդիա-Հայաստան
20.05.10 Էստոնիա-Հայաստան
07.09.10 Վրաստան-Հայաստան
11.10.10 Հայաստան-Վրաստան