Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան հայտարարել է, որ սահմանները բացելուց հետո Եվրոմիության երկրներից 751 տուրիստ է եկել երկիր։ Այս մասին հայտնել է Agenda.ge-ն։
Մոտ 4000 մարդ էլ այցելել է բիզնես նպատակներով։ Այսպիսով, ընդհանուր այցելուների թիվը մոտենում է 5000-ին։ Վրաստանը իր սահմանները բացել է Գերմանիայի, Ֆրանսիայի, Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի համար։
Վարչապետը գործնական նպատակներով այցերը կարևորել է Վրաստանի տնտեսությունը ներկայումս ուժեղացնելու տեսանկյունից։
Վրաստանը աշխարհում կորոնավիրուսի դեմ պայքարում ներկայումս հաջողած երկրներից է համարվում։ Օգոստոսի 15-ի դրությամբ Վրաստանում հայտնաբերվել է 1321 կորոնավիրուսի դեպք, առողջացել է 1088 մարդ, մահացել՝ 17-ը։