Վարչապետ Նիկոլ Փաշինյանը քաղաքացիներին հիշեցրել է, որ հեռակառավարման վահանակը նրանց ձեռքում է և նրանք կարող են ընտրել՝ ինչ նայել հեռուստացույցով, ինչ ոչ։
Օգոստոսի 14-ին Սևանում մի տղամարդ աշխատանքային այցով այնտեղ գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանից փորձում էր ճշտել, թե երբ են պատրաստվում փակել այն 3-4 հեռուստաալիքները, որոնք «խոսում» և «ժողովրդի ներվերն են քայքայում»։
«Ժողովու՛րդ ջան, պուլտը ձեր ձե՞ռը չի, մի նայեք»,- ասել էր Փաշինյանը տղամարդու հետ զրույցում։
Հայաստանում լրատվամիջոցների խոսքի ազատությունը սահմանվում և կարգավորվում է զանգվածային լրատվության մասին օրենքով։
«Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպության՝ մամուլի ազատության ամենամյա ինդեքսով Հայաստանը 2020 թվականին ուսումնասիրված 180 երկրից 61-րդն է։