15 օգոստոսի 2020 - 14:09 AMT
Շաբաթն առաջնագծում․ Հայ դիրքապահների մոտ 6000 կրակոց է արձակվել

Օգոստոսի 9-15-ն ընկած ժամանակահատվածում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում, հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է մոտ 300 անգամ՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 6000 կրակոց:

Հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ զորամասերը դիմել են համապատասխան գործողությունների և ձեռնարկել անհրաժեշտ քայլեր մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար, տեղեկացնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում, օգոստոսի 2-8-ն ընկած ժամանակահատվածում, հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 300 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով մոտ 2800 կրակոց: