15 օգոստոսի 2020 - 16:42 AMT
Նախարար․ Սևանի ափին վարձակալության կամ կառուցապատման բոլոր գործընթացները կասեցված են

Ամբողջապես դադարեցվել են Սևանա լճի ողջ առափնյա հատվածում՝ «Սևան ազգային պարկի» հողատարածքների՝ վարձակալության կամ կառուցապատման իրավունքով տրամադրման բոլոր գործընթացները, հայտարարել է շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը։

Նախարարը նշել է, որ ամբողջապես կասեցվել են նաև Բնության Հատուկ Պահպանվող Տարածքներում (ԲՀՊՏ) և «ՀայԱնտառի» տարածքներում հողամասերի վարձակալության կամ կառուցապատման իրավունքով տրամադրման բոլոր գործընթացները։

Պետրոսյանի խոսքով՝ արդեն մեկնարկել է այդ գոտիներում մինչ այժմ տրամադրված հողատարածքների տնօրինման պայմանագրերի ուսումնասիրությունները, բնապահպանական, քաղաքաշինական ու հողաշինական նորմերի խախտումների դեպքում, սակայն, դանք կչեղարկվեն՝ միակողմանի կամ դատական կարգով։

Նախարարը նաև հորդորել է հանգստյան օրերին բնության գրկում անցկացնելուց հետո նաև հոգատար վերաբերմունք ցուցաբերել դրանց հանդեպ։