17 օգոստոսի 2020 - 11:03 AMT
ՀՀ-ում կորոնավիրուսից ևս 71 պացիենտ է ապաքինվել. 7 մահ կա

Հայաստանում օգոստոսի 17-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 41,701-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 38-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Օգոստոսի 16-ը կիրակի էր և ախոտորշման լաբորատորիաներից շատերը չեն աշխատել։

Մահվան ևս 7 դեպք է գրանցվել, որից 6-ը՝ կորոնավիրուսից, 1-ը՝ այլ պատճառով, երբ հիվանդի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս, սակայն մահը վրա է հասել այլ պատճառով։ Ընդհանուր առմամբ՝ կորոնավիրուսից մահվան 824 դեպք կա, այլ պատճառով՝ 243։

Ապաքինվել է ևս 71 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 34,655 է։ Փաստացի բուժվողների թիվը 5978 է։

Մեկ օրում թեստավորվել է 284 մարդ։

Ընդհանուր առմամբ, 185,594 թեստ է արվել։