Դուբայի իշխանությունները սկսել են օդանավակայանում կորոնավիրուսով վարակակիրների հայտնաբերման համար ներգրավել կինոլոգների, գրում է Travel and Leisure-ը։
Նշվում է, որ հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ շները հայտնաբերում են վարակը մինչև 92% ճշգրտությամբ։ Պարբերականը նշում է, որ շների վարժեցման համար լաբորատորիա է պահանջվում, հատուկ սարքավորումներ և հիվանդացած մարդկանց քրտինքը։
Դուբայի օդանավակայանն առաջինը կկիրառի կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի այդ եղանակը։ Շները հեռավար են աշխատում՝ առանց մարդկանց հետ շփման։
Դուբայը բացվել է զբոսաշրջիկների համար հուլիսին։ Ճանապարհորդներից Covid-19-ի բացասական թեստ է պահանջվում, որը պետք է արված լինի ուղևորությունից ոչ շուտ, քան 96 ժամ առաջ։