Վարակաբան Ջոնաթան Լեթեմը և կենսաբան Էլիսոն Ուիլսոնը վարկած են առաջ քաշել, թե կորոնավիրուսը կարող էր ծագել դեռ 2012 թվականին՝ Չինաստանում։ Այս մասին հայտնում է Independent Science News ամսագիրը։
Նրանք հայտնաբերել են չինացի մի բժշկի գրառումները, որը Չինաստանի Յունան նահանգում բուժել էր հանքափորներին. վերջիններս 2 շաբաթ մաքրել էին հանքը չղջիկների կեղտից։
Որոշ հանքափորներ հիվանդացել էին՝ ունենալով Covid-19-ին բնորոշ ախտանիշեր․ թոքաբորբ, չոր հազ, ցավ վերջույթներում և բարձր ջերմություն: Նրացից ոմանք միացվել էին թոքերի արհեստական օդափոխման սարքերի, 3-ը մահացել էին։
Նրանց արյան փորձանմուշներն ուղարկվել են Ուհանի լաբորատորիա, որտեղ հաստատվել է, որ նրանք վարակված են եղել կորոնավիրուսով: Այսպիսով՝ վարակը կարող էր ադապտացվել մարդկային օրգանիզմին դեռ 2012 թվականին, կրկին Չինաստանում։
Պաշտոնական տվյալներով՝ կորոնավիրուսը բռնկվել է 2019-ի վերջին՝ չինական Ուհան քաղաքում։
Օգոստոսի 17-ի դրությամբ աշխարհում հայտնաբերվել է կորոնավիրուսի 21,684,349 դեպք, մահացել է 775,489, առողջացել՝ 13,678,618 մարդ։