17 օգոստոսի 2020 - 16:26 AMT
Տիկնիկայինը վերսկսում է աշխատանքը՝ բացօթյա

Երևանի Հ.Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնը վերսկսում է աշխատանքը՝ բացօթյա ներկայացմամբ։ Մեկնարկը կտրվի օգոստոսի 26-ին՝ 18:00-ին «Երգում են տիկնիկները» ծրագրով։

Մասնակցությունն անվճար է՝ Սայաթ-Նովա փողոցից:

«Իսկ արդեն օգոստոսի 29-ին «Դում-Դում իմաստունը» և 30-ին «Անխելք մարդը» ներկայացումները կխաղանաք թատրոնի պատշգամբում, որի մասին կտեղեկացնենք հավելյալ»,- ասվում է հայտարարության մեջ։

Կառավարությունը որոշել է կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված արտակարգ դրության ժամկետը երկարաձգել մինչև սեպտեմբերի 11-ը, սակայն գրադարանները, թանգարանները նույնպես վերաբացվում են։ Թույլատրվել է նաև թատերահամերգային և այլ մշակութային միջոցառումների բացօթյա անցկացումը։