ԱՄՆ-ում պլաստիկ վիրաբույժները նկատել են, որ սահմանափակումների շրջանում կտրուկ աճել է իրենց ծառայությունների պահանջարկը, գրում է The New York Times.-ը։
Ըստ բժիշկ Դիանա Ալեքսանդերի՝ ամռանը նա իր կարիերայի համար դեմքի մաշկը ձգելու ռեկորդային թվով վիրահատություններ է կատարել։ Մայիսի 18-ից ի վեր նա 251 վիրահատություն է արել։
«Գրեթե յուրաքանչյուր պացիենտ, որ գալիս էր դեմքը ձգելու, ասում էր․ «Հաճախակի եմ Zoom-ով հաղորդակցվում, չգիտեմ, թե ինչ է եղել, բայց սարսափելի տեսք եմ ունենում»,- ասել է բժիշկը։
Նրա հաճախորդներից մեկն էլ ասել է, որ վաղուց էր մտածում պլաստիկ միջամտության մասին, բայց գնաց դրան միայն պանդեմիայի ժամանակ, քանի որ սա հարմար պահ է կապտուկներն ու այտուցները թաքցնելու համար։
Մյուսն էլ ասել է, որ միայն պանդեմիայի ժամանակ է գումար հայտնվել, քանի որ նա չէր կարողանում այն ծախսել խանութներում, բենզինի և զվարճանքների համար։
Ըստ բժիշկների՝ կա նաև այն հանգամանքը, որ պանդեմիայի ժամանակ մարդիկ հնարավորություն ունեցան աշխատելու իրենց ֆիզիկական վիճակի վրա, և հիմա էլ ուզում են դեմքը կարգի բերել։
ԱՄՆ պլաստիկ վիրաբույժների ընկերակցության նախագահ Լին Ջեֆերսը համամիտ է իր գործընկերոջ հետ, սակայն հավելել է, որ չգիտի, թե որքան դա կտևի։