Սեպտեմբերի 1-ից դասապրոցեսը կմեկնարկի միայն բակալավրի առաջին կուրսի ուսանողների համար, իսկ սեպտեմբերի 15-ից՝ մյուս ուսանողների, ֆեյսբուքյան էջում գրել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:
Նախարարը նշել է, որ դասերի մեկնարկի կարգի և դասացուցակների մասին անհրաժեշտ է տեղեկանալ բուհերի պաշտոնական կայքերից: Հարությունյանի խոսքով՝ բուհերն իրենք են որոշելու դասապրոցեսի կազմակերպման եղանակը՝ այն իրականացնելով հիբրիդային եղանակով՝ առկա և հեռավար:
Նախարարը հիշեցրել է, որ հակահամաճարակային կանոնների որակյալ պահպանումը դասապրոցեսի անընդհատության ապահովման գրավականն է, իսկ կանոնների պատշաճ չպահպանման դեպքում սահմանափակումներն անխուսափելի են:
ՀՀ-ում մարտից կորոնավիրուսի համավարակի պատճառով դպրոցներում և բուհերում դասապրոցեսն ընթացել է հեռավար եղանակով։ Ավելի վաղ հայտաարվել էր, որ աշակերտները դպրոց կգնան օգոստոսի 15-ից։