Օգոստոսի 21-ին՝ ժամը 13։00-ին, Կրասնոդարի միջազգային օդանավակայանից կիրականացվի Armenia ավիաընկերության Կրասնոդար-Երևան չարտերային թռիչքը։ Այս մասին տեղեկացնում է Դոնի Ռոստովում ՀՀ դեսպանությունը:
Չվերթի տոմսերը հնարավոր է ձեռք բերել «Ատլաս Յուգ» ընկերության տոմսարկղերից (հեռախոս՝ 8/863/266-56-03, 8/863/266-54-58): Ավիատոմսի արժեքը՝ 11,700 ռուբլի։
Նշվում է, որ ուղեբեռը 23 կգ է (մեկ կտոր), ձեռքի ուղեբեռը՝ 8 կգ (մեկ կտոր)։ Մինչև երկու տարեկան երեխաների տոմսերն անվճար են (առանց ուղեբեռի)։
Օգոստոսի 13-ից նաև ՌԴ քաղաքացիները հնարավորություն ունեն մուտք գործել ՀՀ տարածք։
ՀՀ սահմանը հատող քաղաքացիները, պետք է անցնեն պարտադիր 14-օրյա ինքնամեկուսացման ռեժիմի՝ ըստ իրենց բնակության հասցեների, սակայն ՀՀ-ում ինքնամեկուսացման մեջ գտնվող անձը կարող է պատվիրել համապատասխան լաբորատորիաների մասնագետների այցի միջոցով կորոնավիրուսային հիվանդության ախտորոշման ՊՇՌ հետազոտություն և բացասական պատասխանի դեպքում ժամկետից շուտ ազատվել պարտադիր 14-օրյա ինքնամեկուսացման ռեժիմից։