18 օգոստոսի 2020 - 11:53 AMT
Կալիֆոռնիայում 700 ծովառյուծի կքնեցնեն՝ ձկներին ոչնչացումից փրկելու համար

ԱՄՆ-ում արված օրենսդրական փոփոխությունները թույլ են տալիս քնեցնել կալիֆոռնիական ծովառյուծների։ Նման որոշում է կայացվել, որովհետև դրանք վտանգի տակ են դնում չավիչաների և կարմրախայտերի գոյությունը, հայտնում է National Geographic-ը։

Ըստ տեղեկությունների՝ ծովառյուծները ոչնչացնում են չավիչաների ամբողջ պոպուլացիայի 44%-ը։ Ըստ այդմ՝ առաջիկա 5 տարում 700 ծովառյուծ կոչնչացվի։

Գիտնականների գնահատականով ընձառյուծների պոպուլացիան տարեկան 5%-ով աճում է։

Որոշումը Միացյալ Նահանգներում առաջացրել է բնապահպանների դժգոհությունը։