Ամերիկյան Oracle կորպորացիան, որը մասնագիտացած է ծրագրային ապահովման մշակման վրա, նախնական բանակցություններ է վարել չինական ByteDance ընկերության հետ վերջինիս պատկանող TikTok հավելվածը գնելու համար։
Ընկերությունը ցանկություն է գնել ծառայությունն ԱՄՆ տարածքում, Կանադայում և Նոր Զելանդիայում այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պահանջեց ByteDance-ից հրաժարվել իր ակտիվներից ԱՄՆ տարածքում։ Նշվում է, որ կորպորացիան արդեն գործակցում է մի խումբ ամերիկյան ներդրողների հետ, որոնք մասնաբաժին ունեն ByteDance-ում, գրում է Lenta.ru-ն՝ Financial Times-ին հղումով։
Ավելի վաղ Թրամփը պահանջել էր ByteDance-ից 90 օրվա ընթացքում վաճառել երկրի տարածքում գտնվող բոլոր ակտիվները։ Ըստ նրա՝ ընկերությունը նաև պարտավոր է 3 ամսում ձերբազատվել օգտատերերի բոլոր անձնական տվյալներից։ Թրամփը հրամանագիր է ստորագրել, որով արգելել է ByteDance-ին գնել Musical.ly երաժշտական հավելվածն ազգային անվտանգության նկատառումներից ելնելով։
Օգոստոսի 6-ին Թրամփը 2 հրամանագիր է ստոագրել, որով արգելվում են գործարքները TikTok հավելվածի սեփականատեր ByteDance ընկերության, և WeChat սոցցանցի սեփականատեր Tencent ընկերության հետ։ Երկու նախագծերն էլ մշակվել են չինական կորպորացիաների կողմից։