Հայաստանի ծանրամարտի հավաքականի մի քանի անդամ կմասնակցի առցանց միջազգային մրցաշարի, փոխանցում է Օլիմպիական կոմիտեն։
ՀԱԿՕ-ից նշում են, որ Ուզբեկստանի անկախության օրը՝ օգոստոսի 29-ին կայանալու է ծանրամարտի միջազգային հեռավար մրցաշար, որին Հայաստանը կներկայացնեն Անդրանիկ Կարապետյանը (87 կգ), Սամվել Գասպարյանը (102կգ), գերծանքաշային Վարազդատ Լալայանը։ Սիմոն Մարտիրոսյանը և Գոռ Մինասյանը չեն մասնակցի՝ վնասվածքների բուժումը շարունակելու պատճառով։
Առաջին եռյակում տեղ գտնող ծանրորդները կստանան համապատասխանաբար $2500, $1500 և $750 գումար։
Մրցավարական հանձնաժողովում ընդգրկված է միջազգային բարձրագույն կարգի մրցավար Արայիկ Ալավերդյանը։