18 օգոստոսի 2020 - 15:00 AMT
Կորոնավիրուսային դարձած Արտաշատի ԲԿ-ն վերադառնում է բնականոն աշխատանքի

Մարտի 31-ից վերապրոֆիլավորված և որպես ինֆեկցիոն կենտրոն գործող Արտաշատի բժշկական կենտրոնը վերադառնում է իր բնականոն աշխատանքին: Այս մասին հայտնում է բժշկական կենտրոնի ֆեյսբուքյան էջը։

Ավելի վաղ իր բնականոն աշխատանքին էր վերադարձել նաև Դիլիջանի բժշկական կենտրոնը։

ՀՀ-ում կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված բազմաթիվ բուժհաստատություններ ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում վերապրոֆիլավորվել էին վարակի դեմ պայքարելու համար։

Հայաստանում օգոստոսի 18-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 41,846-ի: