18 օգոստոսի 2020 - 18:02 AMT
ԱԶԲ-ն ՀՀ-ին $2 մլն կհատկացնի՝ կորոնավիրուսի դեմ պայքարի համար

Ասիական զարգացման բանկը Աղետների արձագանքման ասիական և խաղաղօվկիանոսյան հիմնադրամից $2 մլն է հատկացնելու Հայաստանին՝ կորոնավիրուսի դեմ պայքարում աջակցության նպատակով։

Հայաստանում օգոստոսի 18-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 41,846-ի:

Դրամաշնորհը, որը տալիս է Ճապոնիայի կառավարությունը, ուղղվելու է երկրում լաբորատոր ախտորոշման և թեստավորման կարողությունների բարելավմանը, ինչպես նաև անհրաժեշտ բժշկական սարքավորումների և պարագաների գնմանը։