6 փետրվարի 2009 - 19:01 AMT
Երեւանում կայացել է «Մշակութային զարգացման աջակցության» հիմնադրամի բացումը
Փետրվարի 5-ին կայացել է «Մշակութային զարգացման աջակցության» հիմնադրամի պաշտոնական բացումը: Մշակույթի նախարարության աջակցությամբ հիմնված ֆոնդը նախատեսված է ողջ Հայաստանի երաժշտական եւ գեղարվեստի դպրոցներում դասավանդման մակարդակը բարձրացնելու համար:

Ֆոնդն իր գործունեությունը սկսել է 2008թ. օգոստոսին, բայց նրա ակտիվ գործունեությունը կսկսվի այս տարի արվեստի տարբեր ուղղությունների մոտ հարյուր դասախոսների որակավորումը բարձրացնելու դասընթացների անցկացման տարբերակով: «Մշակութային զարգացման աջակցության» ֆոնդի ղեկավար Նելլի Սարգսյանի պնդմամբ, բացի դասախոսների որակավորումը բարձրացնելուց եւ դասավանդման որակյալ մեթոդիկաների ապահովումից, ֆոնդը նպատակուղղված է զանազան միջազգային մրցույթներին երաժշտական եւ գեղարվեստի դպրոցների տաղանդավոր սաների մասնակցությանը աջակցելուն: