19 օգոստոսի 2020 - 10:57 AMT
ՀՀ-ում կորոնավիրուսով ևս 210 մարդ է վարակվել, մահվան 5 դեպք կա

Հայաստանում օգոստոսի 19-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 42,056-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 210-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան ևս 5 դեպք է գրանցվել, 1-ը՝ կորոնավիրուսից, 4-ը՝ այլ պատճառով, երբ հիվանդի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս, սակայն մահը վրա է հասել այլ պատճառով։ Ընդհանուր առմամբ՝ կորոնավիրուսից մահվան 833 դեպք կա, այլ պատճառով՝ 249։

Ապաքինվել է ևս 244 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 35,226 է։ Փաստացի բուժվողների թիվը 5748 է։

Մեկ օրում թեստավորվել է 1906 մարդ։

Ընդհանուր առմամբ, 188,567 թեստ է արվել։