20 օգոստոսի 2020 - 12:19 AMT
Gmail-ն ու Google Drive-ն աշխատում են խափանումներով

Gmail-ի աշխատանքի հետ ամբողջ աշխարհում տեխնիկական խնդիրներ կան, որոշ օգտատերեր չեն կարողանում հաղորդագրություններ ուղարկել, որոշներն էլ՝ հաղորդագրություններին ֆայլեր կցել։ Այս մասին հայտնում է Engadget-ը։

Google-ը հաստատել է, որ Gmail-ի և Google Drive-ի, Google Meet-ի և Google Voice-ի աշխատանքի հետ կապված բողոքներ են ստացվում, ընկերությունը հետաքննում է դրանց պատճառը։ Google-ը խոստացել է՝ հավելյալ տեղեկություն տրամադրել՝ երբ կկարողանան վերացնել թերությունները։