20 օգոստոսի 2020 - 17:04 AMT
VBET-ը՝ հանրահայտ ֆրանսիական ակումբի համաշխարհային գործընկերը

Հայաստանում հիմնադրված VBET ընկերությունը նշում է Ֆրանսիայում իր գործունեության առաջին տարին՝ հայտարարելով Ligue 1-ի պատմական ակումբներից մեկի՝ «Մոնակո» ֆուտբոլային ակումբի հետ գործընկերության մասին:

VBET-ը՝ հավատարիմ մնալով «Կենտրոնը երկրպագուն է» գաղափարախոսությանը, ակումբի երկրպագուներին կներկայանա մի շարք նորարարական և ինքնատիպ առաջարկներով` ինչպես Հայաստանում և Ֆրանսիայուն, այնպես էլ` ամբողջ աշխարհում։

Գործակցությունը հնարավորություն է հայաստանյան ընկերությանը ներկայանալու միջազգային տարբեր հարթակներում։

VBET ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն Վիգեն Բադալյանն ասել է. «VBET-ի պատմության մեջ AS Monaco-ի հետ կնքված այս երկարաժամկետ համագործակցությունը հպարտանալու մեծ առիթ է: Շարժվենք միասին դեպի հաղթանակ»։

Օլեգ Պետրովը Մոնակո ֆուտբոլային ակումբի փոխնախագահ-գործադիր տնօրենն ավելացրել է. «AS Monaco-ն և VBET-ը կապված են ֆուտբոլի հանդեպ կրքի, դեպի նորարարություն ձգտման և շատ մրցակցային շրջանակներում` որպես առաջնորդ հաստատելու ցանկությամբ: Մենք ուրախ ենք այս համագործակցությունը սկսել, և ես ողջունում եմ VBET-ի մուտքը Մոնակո ընտանիք»։