7 փետրվարի 2009 - 15:12 AMT
Եվրոպան պետք է լուրջ վերաբերվի եվրոպական անվտանգության մասին Մոսկվայի առաջարկներին
Եվրոպան պետք է լուրջ վերաբերվի եվրոպական անվտանգության նոր համակարգի ստեղծման մասին Ռուսաստանի առաջարկներին: Այդ մասին հայտարարել է ընդհանուր արտաքին քաղաքականության եւ անվտանգության գծով ԵՄ գերագույն ներկայացուցիչ Խավյեր Սոլանան:

«Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը բազմաթիվ առաջակներ է ներկայացրել եվրոպական անվտանգության կառուցվածքի վերաբերյալ, եւ ես ցանկանում են ընդգծել, որ դրանց հիմքում ընկած են գաղափարներ, որոնց մենք պետք է լուրջ վերաբերվենք»,-ասել է Սոլանան: Ինչպես նշել է ընդհանուր արտաքին քաղաքականության եւ անվտանգության գծով ԵՄ գերագույն ներկայացուցիչը, դա կարող է լինել 1975 թվականին կնքված Հելսինկյան պայմանագրի նման մի պայմանագիր:

«Հելսինկի-2»-ի գաղափարը դժվար իրականացվող է, սակայն կարելի է խոսել «Հելսինկի գումարածի» մասին»,-նշել է նա: Վերջին տարիներին ԵՄ-Ռուսաստան համագործակցությունը դրական է եղել: Հուսով եմ, որ այն հետագայում եւս կընդլայնվի, այդ թվում, գլոբալ ջերմացման խնդրի շուրջ աշխատանքի հաշվին»,-եզրափակել է Խավյեր Սոլանան: