22 օգոստոսի 2020 - 10:36 AMT
Միխայիլ Բաղդասարովը մահացել է

Օգոստոսի 21-ին ՌԴ-ում 61 տարեկանում մահացել է գործարար Միխայիլ Բաղդասարովը, փոխանցում է Sputnik Armenia-ն։

Այլ մանրամասներ դեռ հայտնի չեն. ըստ մամուլի հրապարակումների՝ Բաղդասարովը մինչև մահը կոմայի մեջ է եղել։

Գործարարը ծնվել էր 1959 թվականին։

Բաղդասարովը Հրազդանի ցեմենտի գործարանի, նավթամթերքների մատակարարմամբ զբաղվող Mika Limited ընկերության սեփականատերն էր, ինչպես նաև Հայաստանի ազգային ավիափոխադրող «Արմավիա» ընկերության։ Վերջինս սննկացել էր 2013 թվականին։