7 փետրվարի 2009 - 15:53 AMT
Նիկոլյա Սարկոզի. Ռուսաստանը սպառնալիք չէ ԵՄ-ի ու ՆԱՏՕ-ի համար
Ռուսաստանը սպառնալիք չէ Եվրամիության կամ ՆԱՏՕ-ի համար: Այդ մասին, ելույթ ունենալով Անվտանգության գծով Մյունխենի 45-րդ համաժողովում, հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին: «Այսօր ՌԴ-ն սպառնալիք չէ մեզ համար եւ մենք պետք է վերականգնենք վստահությունը Մոսկվայի հանդեպ»,-հայտարարել է Ֆրանսիայի նախագահը, հաղորդել է «Ռոյթերս» գործակալությունը: