Օգոստոսի 21-ին կորոնավիրուսից մահացած 8 պացիենտից մեկը՝ 60-ամյա կինը, քրոնիկ հիվանդություններ չի ունեցել։ Այդ մասին տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը
Կորոնավիրուսից մահացած մյուս պացիենտները եղել են 62 (կին), 64 (կին), 59 (կին), 87 (տղամարդ), 92 (տղամարդ), 90 (կին), 62 (տղամարդ) տարեկան: Covid-19-ից ընդհանուր առմամբ մահացել է 850-ը։
Օգոստոսի 21-ին արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 254 է:
Հայաստանում օգոստոսի 22-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 42,616-ի։ Առողջացածների ընդհանուր թիվը 35,907 է։ Փաստացի բուժվողների թիվը 5605 է։