22 օգոստոսի 2020 - 12:13 AMT
Հայաստանի պետպարտքը մոտ $8 մլրդ-ի է հասել

2020-ի հուլիսի վերջի դրությամբ Հայաստանի պետական պարտքը կազմել է $7.9 մլրդ, փոխանցում է Armlur.am-ը։

Մեկ ամսում պետական պարտքն աճել է մոտ $221 մլն-ով կամ 2.8%-ով։ Տարեսկզբի համեմատ՝ այն ավելացել է $618 մլն-ով կամ 8.4%-ով։

ՀՀ կառավարության պարտքը՝ դոլարային արտահայտությամբ, կազմել է $7․4 մլն՝ 2019-ի դեկտեմբերի 31-ի համեմատ աճելով 9.16%-ով, իսկ 2019-ի և 2018-ի հուլիսի 31-ի համեմատ՝ համապատասխանաբար 15.47%-ով և 20.69%-ով:

Կառավարության արտաքին պարտքը՝ դոլարային արտահայտությամբ, կազմել է $5․5 մլն՝ աճելով 2019-ի դեկտեմբերի 31-ի համեմատ 5.26%-ով, իսկ 2019-ի և 2018-ի հուլիսի 31-ի համեմատ ՝ համապատասխանաբար 13.47%-ով և 14.4%-ով:

2019-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ ՀՀ պետպարտքը կազմել է $7.3 մլրդ: Նախորդ տարվա համեմատ՝ դրա ծավալն աճել է մոտ 402 մլն դոլարով կամ 5.8%-ով: