22 օգոստոսի 2020 - 15:17 AMT
ՀՀ զորամասերից մեկում ժամկետային զինծառայող է մահացել

Օգոստոսի 21-ին, ժամը 15:00-ի սահմաններում, ՀՀ զորամասերից մեկում ժամկետային զինծառայող, շարքային Խաչիկ Գասպարի Բաղդասարյանը (ծնված 2001 թ.), կորցրել է գիտակցությունը:

Ժամկետային զինծառայողը տեղափոխվել է ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել, տեղեկացնում է ՊՆ մամուլի ծառայությունը։

Հուլիսի 27-ին ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում, հակառակորդի կողմից դիպուկահար հրազենից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում էր ստացել պայմանագրային զինծառայող Աշոտ Գևորգի Միքայելյանը: